News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում տրասնպորտի զարգացման համար անհրաժեշտ է շահագործել էլէկտրատրանսպորտ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով Երեւանում տրասնպորտի խնդիրներին, մասնավորապես, միկրոավտոբուսների գերծանրաբեռնվածությանը:

«Ավիացիայում գոյություն ունի անվերադարձելիության կետ, որից հետո վերադարձ չկա, մենք այդ կետը վաղուց  անցել ենք: Մենք ականատես ենք էլեկտրատրանպորտի մահվանը՝ տրոլեյբուսները վերջին մեքենաներն են, որոնք շուտով չեն լինի: Եւ դրանք վերանում են, քանի որ դա կամային որոշում է, ոչ թե մրցակցության հետեւանք»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Արմեն Պողոսյանի  խոսքով՝ Երեւանում տրոլեյբուսների երթուղին միտումնավոր սխալ են նախագծել. «Այն մարդը, որ նախագծել է տրոլեյբուսի երթուղին եւ պարբերականությունը, հանցավոր ձեռք ունի.  միայն հանցավոր ձեռքը կարող էր նախագծել, որ տրոլեյբուսը գա Նոր Նորքի զանգվածից եւ Մերգելյան ինստիտուտում ավարտի ճանապարհը եւ ոչ մի տեղ այդտեղից չտանի: Հատուկ է արված, որ ոչ մեկ չնստի, եւ դրանք ոչնչացնելու հիմնավորում լինի: Տրանսպորտը բիզնեսի հեշտ տեսակ է, որտեղ հեշտ է թաքցնել դրամական միջոցները եւ եկամուտները: Այստեղ ոչ մի քանակ չի վերահսկվում: Երեւանում օրական երթեւեկում է շուրջ 600 հազար մարդ, օրական շուրջ 70 հազար դոլարի ավելցուկ բաշխվում է ինչ-որ գրպանների միջեւ»:

Սպառողների ասոցիացիայի նախագահի կարծիքով, էլէկտրատրանսպորտը Հայաստանում նախընտրելի է, քանի որ մենք ունեն էլէկտրաէներգիայի ավելցուկ:

«Մենք բացառիկ երկիր ենք երկրագնդի վրա: Այդպիսի երկիր չկա, որ մեզ պես էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենա: Ավելցուկը կենցաղային լեզվով է ասված, դա կոչվում է չծանրաբեռնված հզորություններ, մեր գեներացնող հզրությունները մեկ երրորդով են զբաղված, իսկ դա օգտագործելու տեղը մետրոն է, էլեկտրտրանսպորտը: Բայց դրա փոխարեն մենք բենզին, սալյարակա եւ վառելիքի մյուս տեսակներ են ներկրում: Սա տնտեսավարման ձեւ չէ, զավեշտ է»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Պարոն Պողոսյանը նշեց, որ Երեւանում ավելի ձեռնտու կլինի շահագործել ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մեծ ավտոբուսներ:

«1988-ից աշխատում եմ քաղաքապետների հետ եւ նրանք պնդում են, որ մեծ ավտոբուսները ձեռնտու չեն: Բայց եթե մեծը ձեռնտու չլիներ, ապա չէինք սարքի 405 տեղանոց բոինգ ինքնաթիռ, թե չէ ամեն մեկը մենակ ճաապարհ կընկներ: Մեր փողոցները բավարար են մեծ ավտոբուսների համար: Մեկ մեծ ավտոբուսը կտանի այնքան մարդ, որքան 4 միկրոավտոբուսը»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Արմեն Պողոսյանը կարծիքով՝ Երեւանի ավագանին չի կատարում իր աշխատանքը, եւ նրանց պետք է անվստահություն հայտնել. «Մենք ընտրել ենք ավագանի, մենք նրանց անվստահություն ենք հայտարարում, թող գնան տուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ