News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաց ուղղափառ եկեղեցին դատապարտում է Թբիլիսիում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եւ կոնֆլիկտին մասնակցած կողմերին խաղաղության եւ հանգստության կոչ է անում:

Վրաց ուղղափառ եկեղեցու տարածած հատուկ հայտարարությունում ասվում է, որ տեղի ունեցածի հետ կապված հանդիպում է կայացել, որտեղ նշվել է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 22-ին Վրաստանի պատրիարքությունում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի պատրիարքության արտաքին գործերի բաժնի պետ, Ծաիշի եւ Զուգդիդիի միտրոպոլիտ Գերասիմի եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի միջեւ:

«Կողմերը նշել են, որ այդ հակամարտությունը սկսվել է կենցաղային հողի վրա եւ չի կրում կրոնական եւ էթնիկ բնույթ, որի հետ համաձայն են բոլոր հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունները»,-ասված է հայտարարությունում:

Միաժամանակ պատրիարքությունը նշում է, որ «առանձին կազմակերպություններ» անում են սխալ եւ անպատասխանատու հայտարարություններ: «Վրաց եկեղեցին դատապարտում է այդ միջադեպը եւ կողմերին հանդարտության ու խաղաղության կոչ է անում»,-ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ