News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոլդովան ցանկանում է դիմել ԱՀԿ արբիտրաժ Ռուսաստանի դեմ հայցով մոլդովական արտադրանքի մի շարք ներկրումների վրա սահմանափակումներ մտցնելու պատճառով: Այդ մասին հաղորդել է Մոլդովայի գյուղատնտեսության նախարար Վասիլի Բումակովը:

Նախարարի գնահատմամբ, մաքսատուրքերի բարձրացման վնասները կազմում են մինչեւ 30 մլն դոլար:

«Եթե ամբողջ արտադրանքի ներմուծումը կասեցվի, ապա կորուստը կգերազանցի 150 մլն դոլարի շեմը», հայտարարել է նախարարը Europa Libera ռադիոկայանի եթերում: Նա չի բացառել ԱՀԿ-ի արբիտրաժ դիմելու հավանականությունը, սակայն հավելել է, որ դա շատ երկար գործընթաց է, որը մի քանի տարի է պահանջում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր ՌԴ տարածք մոլդովական պահածոյացրած պտուղ-բանջարեղենի ներմուծման դադարեցման մասին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական պահանջների խախտումների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ