News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ճապոնիան եւ Մոնղոլիան մոտակա ժամանակներս ծրագրում են ընդհանուր ազատ առեւտրի գոտու մասին համաձայնություն ստորագրել: Այդ մասին Տոկիոյում տեղի ունեցած բանակցությունների ընթացքուն պայմանավորվել են Ճսպոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Մոնղոլիայի նախագահ Ցախիագին Էլբեգդորժը:

 «Մենք ծրագրում ենք համաձայնությունը վավերացնել մեր երկրների խորհրդարաններում հաջորդ տարվա սկզբին», հայտնել է ճապոնացի վարչապետը: Նրա խոսքով՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը «Մոնղոլական նախագծերում ճապոնական ներդրումներ կներգրավի, ինչպես նաեւ թույլ կտա ընդլայնել այդ երկրի արտահանումը», հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը:

Համաձայնության պայմաններով՝ Ուլան-Բատորը ծրագրում է չեղարկել ճապոնական փոքր ավտոմեքենաների վրա 5 տոկոսանոց սակագինը, իսկ մոտակա 10 տարիներին ընդհանրապես հրաժարվել ճապոնական ավտոարտադրանքի մաքսատուրքերից: Իր կողմից, Տոկիոն մտադիր է թեթեւացնել Մոնղոլիայից հոսող ապրանքների լայն սպեկտրի համար մաքսային ռեժիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ