News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիայի տրանսպորտի բաժինը վաճառքի է հանել պատմական 11 կամուրջ: Կամուրջներից մեկը 111 տարեկան է, մյուսը՝ 115, փոխանցում է Reuters-ը:

Փենսիլվանիայի տրանսպորտի բաժինը փորձում է փրկել Պատմական վայրերի ազգային ռեգիստրում ընդգրկված կամուրջները, որոնք չեն համապատասխանում ժամանակակից տրանսպորտային երթեւեկության պահանջներին: Գները տատանվում են 1-ից մինչեւ 500 դոլարի սահմաններում, իսկ կամուրջների տեղափոխման ծախսերը հաճախ վճարում է Ճանապարհային դաշնային վարչությունը:

Գնորդը պետք է  կամուրջը գործածության մեջ դնի  մեկ այլ վայրում եւ  վճարի դրա հետ կապված բոլոր ծախսերը: «Դրանք չի կարելի որպես մետաղի ջարդոն վաճառել: Դրանք պետք է վերանորոգվեն եւ պահպանվեն», – ասել է տրանսպորտի բաժնի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ