News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի հայ համայնքի հարյուրավոր անդամներ նշել են «վարդերի քաղաքում» հայերի բնակություն հաստատելու 125-ամյակը: Ներկայում այստեղ շուրջ 20 հազար հայ է ապրում: «Pasadena Now» առցանց պարբերականի փոխանցմամբ, Հաղթանակի զբոսայգում միջոցառում է կազմակերպվել՝ կենդանի երաժշտության, պարերի ուղեկցությամբ եւ կիրառական արվեստի ցուցահանդեսով:

Միջոցառման ընթացքում հարգել են Փաշգյան եղբայրների հիշատակը, ովքեր համարվում են առաջին հայերը, որ 1889 թվականին բնակություն են հաստատել Փասադենայում: «Մենք հպարտ ենք, որ Փասադենայի բնակիչներն ենք: Մեր մշակույթը հարուստ է, եւ շատ բան ունենք, որոնցով կարող ենք կիսվել մեր հասարակության հետ»,- ասել է Փասադենայի հայ համայնքի ղեկավար Քրիս Շահինյանը:

Փասադենայի քաղաքապետ Բիլլ Բոգարդը շնորհավորել է հայ համայնքին եւ ասել. «Այս փառատոնն առաջին հերթին ցույց է տալիս, թե որքան խորն են հայ համայնքի արմատները եւ այն ամենը, ինչ նրանք ներկայացնում են այս երկրում եւ իրենց հայրենիքում՝ Հայաստանում: Փառատոնը նաեւ ներկայացնում է այս մեծ քաղաքի բազմազանությունն ու լավատեսությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ