News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջերս Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրել են իսրայելական ինժեներների մշակած նոր սարքը. խելացի ակնոց՝ լրացուցիչ իրականության տեխնոլոգիայով: Skylens-ը, որը նախատեսված է ուղղաթիռների եւ մասնավոր ինքնաթիռների օդաչուների համար, հնարավորություն է տալիս թռչող սարքերի վայրէջքն ապահովել եղանակային արտակարգ պայմաններում. ո՛չ հորդառատ անձրեւը, ո՛չ խիտ մառախուղը, ո՛չ էլ տեղացող ձյունը խնդիր չեն լինի:

Ի տարբերություն խոշոր ինքնաթիռների, ուղղաթիռներն ու փոքր ավիացիայի օդանավերը վայրէջքի թանկարժեք ավտոմատ սարքավորումներ չունեն, այդ պատճառով, երբ թռիչքի ժամանակ եղանակը հանկարծակի փոխվում է, օդաչուն եւ ուղեւորները վտանգի տակ են հայտնվում: Սակայն հենց ուղղաթիռներով են աղետի վայրերին հիվանդանոց փոխադրում վիրավորներին եւ հիվանդներին:

Vesti.ru-ի փոխանցմամբ, նոր տեխնոլոգիայի թերությունը, փորձագետների կարծիքով, մեկն է, եւ այն, թերեւս, հոգեբանական խնդիր է: Այնպիսի արտակարգ եղանակային պայմաններ են լինում, երբ թռչել անհնար է, նույնիսկ եթե առջեւում տեսնում ես ամեն ինչ: Սակայն Skylens ակնոցը կարող է օդաչուին անխոցելիության զգացողություն փոխանցել: Մառախուղը, իհարկե, այդպիսի պայմանների շարքին չի դասվում, չնայած վատ տեսանելիության պատճառով այն մեծացնում է աղետի վտանգը:

Ներկայում «խելացի» ակնոցն արտոնագրման փորձարկում է անցնում եւ վաճառքի կհանվի 2016 թվականին: Այս նորարարության արժեքը, սակայն, առայժմ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ