News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մադրիդի Պրադոյի թանգարանում աուդիտորական ստուգումներից հետո ղեկավարությունը հայտնաբերել է արվեստի  885 նմուշի անհետացում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։

Իսպանիայի աուդիտորների դատարանը թանգարանի ղեկավարությանը պարտավորեցրել է գտնել անհետացած ստեղծագործությունները եւ ուշադիր լինել բոլոր արժեքավոր գործերի պահպանության հարցում:

Պրադոյի թաnգարանի հավաքածուում կա 27,5 հազար ստեղծագործություն, այն ամենախոշորն է աշխարհում: Միայն 2012 թ. ընթացքում թանգարանը 176 աշխատանք է ուղարկել այլ հաստատություններ, ինչպես նաեւ ժամանակավոր արտասահմանյան ցուցադրություններին տրամադրել 288 աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ