Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: