News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի  Երեւանը ներկայացնող  հաշմանդամ մարզիկներին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ եւս  հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը  մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ողջ կարողությունները հաջողության հասնելու համար եւ խնդրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաեւ տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով եւ հաշմանդամասայլակներով ապահովելու համար:

«Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթում Երեւանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց երեւանաբնակ 5 ընտանիք եւ մեկական ընտանիք Չարենցավանից եւ Վարդենիսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ