News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տուգանքի մասին առանց պատշաճ ծանուցման  hարկադիր կատարողական մարմինն արգելանք է դնում վարորդների բանկային հաշիվների  վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Հունվարի 1-ից ընդունվել է որոշում, որ վարչական մարմինը տուգանքն ուղարկում է հարկադիր կատարողական մարմին, այսինքն` եւ մայր գումարը, եւ տուգանքի եռապատիկը եւ հնգապատիկը։ Հարցը բարձրացվեց ԱԺ-ում, բայց քննարկման չդրվեց, նաեւ հարցը բարձրացվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կազմած հանձնաժողովում, սակայն այնտեղ ասացին, որ այն խորքային է, եւ այդ  հանձնաժողովի  լուծման խնդիրը չէ, եւ հետեւապես այդ հարցը այդպես էլ մնաց»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը ։

Նա նշեց, որ «Աքիլլես» ՀԿ վարորդները հիմանականում այդ հարցով են դիմում, իսկ պատկան մարմինները ոչ մի լուծում չեն ցանկանում տալ այդ հարցին։

«Եթե այս հարցերը չեն կարգավորում օրենքով, թող բարձրանան, ասեն՝ ինչի չեն կարգավորում, ոնց որ բերանները ջուր լցրած լինեն»,- դժգոհեց Էդուարդ Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ