News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում` «Գլուխը կախ տղան» գիրքը (հեղինակ Հենրիկ Սեւան), ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման եւ տարածման հարցում որեւէ պատասխանատվություն չի կարող կրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում:

Միեւնույն ժամանակ, կոչ եմ անում բոլոր ծնողներին` իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձեւավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը»:

Տպել
Ամենաշատ