News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը ճիշտ չէր: Այս մասին հուլիսի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով խոշոր ձեռնարկատիրոջ աղմկահարույց ձերբակալությանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները իրենց մեղմ ասած լավ չպահեցին:

Գիմիշյանի կարծիքով պաշտոնական Երեւանը պետք է դիմեր Մոսկվային՝ Հայրապետյանի կալանքը հիմնավորելու պահանջով:

«Վերջիվերջո Հայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ են: Մենք մտադիր ենք համագործակցել տնտեսական միեւնույն համակարգում: Բացի այդ, բոլորն են գիտակցում, որ համագործակցությունը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բնույթ է կրելու, ինչը ենթադրում է միմյանց հանդեպ որոշակի պարտավորություններ», - ամփոփել է Գիմիշյանը:

Հիշեցնենք, օրերս Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Լեւոն Հայրապետյանը կալանավորվել է օրենքը խախտելու համար: «Ի՞նչ պատվերի մասին է խոսքը: Եթե մարդիկ օրենք են խախտում եւ  կալանավորվում են, դրա համար մենք ի՞նչ անենք» - մասնավորապես ասել էր վարչապետը:

Ավելի ուշ Աբրահամյանը հայտարարել էր գործարարին «բարոյական աջակցություն» ցուցաբերելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ