News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հայտնի է դարձել նախագահի 3 թեկնածուներից 2-ի ստացած նվիրատվությունները։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին ժողովրդի կողմից տրված նվիրատվությունների չափը դեռ հայտի չէ, սակայն ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուին եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշին տրված նվիրատվություններն արդեն հայտնի են։

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից ընդդիմության միասնական թեկնածու առաջադրած Էքմելեդին Իհսանօղլուին նվիրատվություն է արել 2 հազար 172 քաղաքացի, իսկ նվիրատվության չափը կազմել է 2 մլն 130 հազար լիրա։

Էքմելեդին Իհսանօղլուն հատուկ ժեստ է արել եւ իր նվիրատվությունից 1000-ական լիրա փոխանցել է Էրդողանի եւ Դեմիթաշի հաշմեհամարներին։ Էրդողանը հետ է ուղարկել նվիրատվությունը։

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշին նվիրատվություն է կատարել 1460 քաղաքացի, իսկ նվիրատվությունը չափը կազմել է 361 հազար 441 լիրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ