News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ներդրումային վարկանիշով ռուսական առաջատար ընկերությունները մոտակա 4 տարիների ընթացքում կբախվեն բանկերի եւ  պարտատոմսերի շուկայի նկատմամբ 112 մլրդ դոլար ծավալով պարտքի վերաֆինանսավորման անհրաժեշտությանը, ասվում է Moody's հաշվետվությունում:

Ինչպես նշում են միջազգային վարկանշային գործակալությունում, սա EMEA տարածաշրջանում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) մարման ենթակա ընդհանուր պարտքի 10%-ն է կազմում՝ 1,17 տրն դոլար եւ Եվրոպայում՝ 11%-ը, հաղորդում է  Reuters-ը:

Եվրոպայում միայն Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 2015-2018թթ. վեաֆինանսավորման Ռուսաստանից մեծ ծավալ ունեն: «Այն դեպքում, երբ անցյալ տարի եվրագոտու երկրների մեծ մասը բախվել էին պարտքի վերաֆինանսավորման խնդիրներին, այժմ այդ խնդիրները կարող են անցնել Ռուսաստանին», - կանխատեսում է Moody's-ը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Բանկերին ռուսական ընկերությունների պարտքի մարման պիկը, Moody's- գնահատումներով, բաժին կընկնի 2015թ.-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ