Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում, հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Մասիսի Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, եւ սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:
Նախապես հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվելու են գյուղի նորակառույց եկեղեցու խաչը, զանգը եւ եկեղեցու սյուները: