News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ սերտացումը կործանում է Հայ ազգային կոնգրեսը: Այս մասին հուլիսի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա՝ ժամանակը ցույց է տալիս՝ որքան շատ է ՀԱԿ-ը փորձում  խորացնել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, այնքան ավելի նվազում է նրա նկատմամբ հանրության վստահությունը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ԲՀԿ-ն կտրելով իշխանություններից՝ կոչնչացնի իշխող ռեժիմը: Սակայն հակառակն է տեղի ունենում՝ ոչնչանում է ինքը՝ կուսակցությունը», - նշել է Գիմիշյանը:

Հիշեցնենք,  վերջին հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ են արտահայտվել գրեթե բոլոր քաղաքական ուժերը, սակայն իշխանությունը գլխավոր խոչընդոտը համարում է ԲՀԿ-ի դիրքորոշումը: «Եվ եթե մինչեւ հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը որեւէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից», - մասնավորապես ասել էր ՀԱԿ-ի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Ամենաշատ