Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել:
ԱՊԱ գործակալությյան տեղեկացմամբ, զորամասերից մեկում զինվորն ինքնասպանության փորձ է կատարել
Զինծառայող Փոլադ Բայրամլին ինքն իրեն կրակել է ավտոմատ տեսակի հրազենից: Վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Ներկայում նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Փաստի առիթով քննություն է կատարվում: