ԱՄՆ հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական հետազոտությունների գործակալությունը (DARPA) XS-1 ծրագիր է ստեղծել: Առաքելությունը ենթադրում է ինքնավար տիեզերանավի կառուցում, որն ունակ է ոչ միայն թռչել, ինչպես սովորական ինքնաթիռները, այլեւ երկրամերձ ցածր ուղեծիր արբանյակ հասցնել:
Ծրագրի իրականացման առաջին փուլում հարկավոր է ոչ միայն դիզայն մշակել, այլեւ նվազեցնել հիմնական տեխնոլոգիաների ռիսկայնության աստիճանը, ինչպես նաեւ տեխնոլոգիաների զարգացման ծրագիր մշակել, որոնք կապված են ինքնաթիռի կառուցման եւ թռիչքային փորձարկումների հետ:
Երկրորդ փուլում տեղի է ունենալու հաղթողի պարգեւատրումը, ինչպես նաեւ առաջին տիեզերանավի նախատիպի ցուցադրությունը: Ծրագրվում է այդ իրականացնել 2015 թվականին:
Երկու տարի անց սկսվելու են թռիչքային փորձարկումները, իսկ 2018 թվականին նախատեսվում է առաջին սարքի արձակումը տիեզերք: