News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուրախություն Շերլոք Հոլմսի մասին սերիալի երկրպագուների՝ մադամ Տյուսոյի թանգարանի հավաքածուն կհամալրվի Բենեդիկտ Քամբերբեթչի նոր քանդակով:

Բենեդիկը երկու անգամ այցելել է թանգարանի վարպետանոց, որտեղ մասնագետները մանրամասն դերասանիn բոլոր կողմերից չափել եւ հարյուրավոր լուսանկարներ են արել, հաղորդում է Popcornnews-ը:

«Ինչ տարօրինակ եւ հրաշալի հաճոյախոսություն է լինել մեղրամոմե տաղանդների շարքում, - իր տպավորություններով կիսվել է Բենեդիկտը: - աշխատանքի ժամանակ ինձ մեղադրում էին, որ ես փայտից եմ, սակայն մեղրամոմե ինձ դեռ ոչ wք չի անվանել»:

Մադամ Տյուսոյի թանգարանի նկարիչները ծրագրում են դերասանի մեղրամոմե պատկերին էլեգանտ մուգ կոստյում հագցնել: Պատկերի դեմքը բարեհոգություն ու ջերմություն կճառագի, իսկ մազերը մի փոքր գզգզված կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ