News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինքնասիրահարվածությունը Facebook-ից եւ սոցիալական այլ ցանցերից կախվածության հետեւանք է: Այս մասին հայտարարել են Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի հոգեբանները: Այստեղ ամեն ինչ արված է, որպեսզի մարդն անընդհատ ինքնասիրահարվածությամբ զբաղվի (գրառումներ կատարի, լուսանկարներ ավելացնի): Օրինակ՝ էջի հիմնական լուսանկարը հնարավորություն է տալիս անձի հանդեպ առավելագույն ուշադրություն հրավիրել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու առցանց վարքագիծը հստակ կերպով ցույց է տալիս նրա ինքնասիրահարվածության մակարդակը: Ըստ Meddaily-ի, հատկանշական է, որ անձնական էջի գլխավոր լուսանկարի գնահատականը միակ բնութագիրն է, որը ցույց է տալիս տղամարդկանց ինքնասիրահարվածությունը: Կանանց դեպքում կարեւոր են ե՛ւ լուսանկարների գնահատականը, ե՛ւ գրառումների թարմացման հաճախականությունը:

Չնայած ինքնասիրահարվածությունը հատուկ է եղել երկու սեռի ներկայացուցիչներին էլ, միայն կանայք են իրենց լուսանկարները գնահատել որպես «գլամուր» եւ «գրավիչ»: Կանայք նաեւ ավելի հաճախ են փոխել իրենց էջի գլխավոր լուսանկարը (թարմացումը կատարվել է ամիսը մեկ անգամ, տղամարդկանց պարագայում՝ երեք ամիսը մեկ անգամ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ