News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում երեք պատերազմների մասնակից վետերանին վտարել են ծերանոցից, քանի որ ծերանոցի բնակիչներին խանգարել է իր երգեցողությամբ եւ ուկուլելե նվագելով:

97-ամյա Ջեյմս Ֆարելին խնդրել են լքել Նապայում գտնվող հաստատությունը: Այս մասին գրում է Росбалт-ը՝ հղում կատարելով Huffington Post-ին:

«Ծերանոցի ղեկավարությունը մշտապես ճնշում էր իմ տաղանդները: Պատահում էր՝ նրանք կանգնեցնում էին ինձ եւ ասում. «Հետ գնացեք ձեր սենյակ»: Ինչպես երեխային»,- վրդովվում է Ֆարելը, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային, Կորեական եւ Վիետնամի պատերազմներին:

Նրան նաեւ 1.500 դոլարի հաշիվ են ներկայացրել՝ սենյակը մաքրելու համար: Վճարելուց հետո վետերանը մնացել է առանց խնայողությունների:

Հիմա տղամարդուն ապաստան է տվել մի ընտանիք, որն իմացել է նրա խնդրի մասին: Համացանցում վետերանի համար դրամահավաք են կազմակերպել, շուրջ 1.000 դոլար է հավաքվել: Ֆարելը հույս ունի, որ կհաջողվի գոնե 2.500 դոլար հավաքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ