News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline–ը հայտարարում է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում Արթուր Գրիգորյանի նշանակման մասին։

Արթուր Գրիգորյանն ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանում։ Վերջին 5 տարիների ընթացքում նա ղեկավարել է «Ալֆա Ֆարմ»  դեղագործական ընկերությունն, որը Հայաստանի դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքերից մեկը։ «Ալֆա-Ֆարմ» ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնում նա ընդարձակել է առեւտրային ցանցն ավելի քան 2 անգամ, մշակել եւ ներդրել է հաճախորդների հավատարմության ծրագիր եւ աշխատակիցների խրախուսման համակարգ` հիմնված արդյունավետության հիմնական ցուցաիշների վրա:

Մեկնաբանելով նշանակումը «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Արթուրին եւ նրա թիմին մաղթում եմ հաջողություն  մեր բիզնեսի կարեւորագույն ուղղություներից մեկի ղեկավարման գործում։ Ուրախ եմ, որ այս բլոկը ղեկավարելու է մի մարդ, ով  բավականին մեծ փորձ ունի այս բնագավառում եւ քաջ ծանոթ է հայաստանյան շուկային եւ բիզնեսի առանձնահատկություններին»։

Արթուրը բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի պետական համալսարանում, հետագայում շարունակել է կրթությունը ստանալով տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում (Երեւան, Հայաստան), ինչպես նաեւ բիզնես-վարչարարության մագիստրոսի աստիճան Մեյսոնի Բիզնես դպրոցում (Վիլյամսբուրգ, ԱՄՆ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ