News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի անդամ Մայքլ Քրեյմերը Վիեննայում ԵՄ նիստի ժամանակ հեծանվային ճանապարհի շինարարության «Երկաթե վարագույր» ծրագիրն է ներկայացրել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ավստրիական լրատվամիջոցներին:

Հեծանվուղու երկարությունը կազմելու է 6.800 կմ: Երթուղին սկսվելու է Ռուսաստանի եւ Նորվեգիայի սահմանին, Բարենցի ծովի մոտ, անցնելու է ռուս-ֆիննական սահմանով, Լեհաստանի, Մերձբալթյան երկրների ափերով, նախկին ԳԴՀ-ի եւ ԳԺՀ-ի սահմաններով: Այնուհետեւ հեծանվային ճանապարհը շարունակվելու է Չեխիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի սահմաններով եւ ավարտվելու է Սեւ ծովի ափին:

Քրեյմերի խոսքով, նախագծի արժեքը նվազագույն է լինելու, քանի որ երթուղին ներառում է արդեն գոյություն ունեցող բազմաթիվ հեծանվուղիներ:

Առաջին անգամ «Երկաթե վարագույր» հեծանվուղու կառուցման գաղափարի մասին խոսվել է 2005 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ