News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Ռուսաստանը ոտնահարում է Հայաստանի շահերն ու անվտանգությունը, բայց ասում են, որ այլընտրանք չկա Ռուսաստանին, վաղն էլ ասելու են, թե այլընտրանք չկա Թուրքիային, հետո էլ՝ Ադրբեջանին՝ զիջումների հարցում: Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը:

«Սա ցույց է տվել հայ ժողովրդի վերջին դարերի պատմությունը: Այն ժողովուրդները, որոնք իրենց քաղաքական առաջնորդներ են ընտրում առուծախի հոգեբանությամբ վաճառականներին, իսկապես այլընտրանքից զրկում են իրենց: Նման քաղաքական  առեւտրականները՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան եւ այլն, ովքեր սովոր են վաճառելու ամեն արժեք, այլընտրանք չգտնելով, նախ վաճառում են սեփական հայրենիքի անկախությունը եւ ապա հայրենիքն ու հայրենի ժողովրդին»,- ասաց Շանթ Հարությունյանը` հավելելով, որ քանի դեռ հայ ժողովուրդը չի հրաժարվել «առեւտրականի հոգեբանությամբ ղեկավարներից», միշտ էլ այլընտրանք չի գտնելու՝ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ արտագաղթին ու սեփական թշվառ կյանքին:

Շանթ Հարությունյանի խոսքով՝ միայն վախկոտ հասարակություններն են այլընտրանք գտնում նյութականի միջոցով: Ըստ նրա՝ պետությունները միշտ էլ այլընտրանքներ ունենում են, պարզապես հայտարարում են, որ այլընտրանք չկա, քանի որ չեն ցանկանում խոստովանել, որ այդ ժողովրդին ղեկավարում են հիմարները:

«Նյութապաշտ եւ բարձր վիճակները ծաղրող ժողովուրդները լինում են վախկոտ եւ չեն ունենում պետությունը պահող, այն զարգացնող առաջնորդներ»,-ասաց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ պետությունները չեն ստեղծվում բիզնես ծրագրերի միջոցով, այլ  անձնազոհ իդեալիստների հերոսականության շնորհիվ:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ