News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավում գտնվող Անթալիայում  օտարերկրյա եւ տեղացի զբոսաշրջիկներին արգելվել է լողանալ ներքնազգեստով: Նման որոշում է կայացրել Կոնյալթը շրջանի մունիցիպալիտը, որտեղ տեղաբաշխված են հասարակական լողափները:

Այս շրջանը մեծ տարածում ունի զբոսաշրջիկների շրջանում, այստեղ տարեկան այցելում են 12 մլն հանգստացողներ: Լողացողների «ոչ գեղագիտության» խնդիրը ծագել է այս ամռանը, երբ 5 կմ ձգվող տեղական լողափները փոխանցել են մունիցիպալիտետի կառավարմանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մունիցիպալիտետը լողափում տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար է դարձրել, որից հետո հանգստացողները իշխանություններին դինմել են բողոքներով: Լողափ են սկսկել այցելել քաղաքի արվարձանների բնակիչները իրենց ընտանիքներով: Հանգստացողներին վրդովվեցրել է որոշ զբոսաշրջիկների՝ ներքնազգեստով լողալու սովորությունը:

Առանց լողազգեստների լողափում հայտնվելուց բացի իշխանությունները նաեւ արգելել են լողափներում ճաշեր պատրաստել: Ի լրումն սրան, մունիցիպալիտետը արգելել է հանգստացողներին լողափում անցկացնել գիշեր եւ կենդանիների հետ լողանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ