News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Վանաձոր-Գյումրի միջպետական ճանապարհին՝  Մեծ Պառնի գյուղի մոտ, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 11։00-ի սահմաններում հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Իրար են բախվել Ծաղկաբեր գյուղի բնակիչ Ա. Հունանյանի վարած «Օպել-կորսա» և Ս. Մանուկյանի վարած «Հոնդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենաները:

Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարի հետեւանքով զոհեր չկան, «Օպել կորսա» մեքենայի վարորդ Ս. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կիլոմետրում, որտեղ հաճախ են վթարներ լինում արագությունը սահմանափակող նշանների բացակայության պատճառով։ Անցած տարի հենց այդ հատվածում էր վթարի հետեւանքով 11-ամյա աղջիկ մահացել։

Վանաձորցիները NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ Սպիտակի շրջադարձից մինչեւ Գյումրիի ոլորանները՝ 24 կիլոմետրի վրա ոչ մի արագաչափ չկա, եւ մեքենաները այդ հատվածում երթեւեկում են մեծ արագությամբ։ Բանը հասել է նրան, որ հարակից համայնքների ղեկավարները մտադիր են նամակով դիմել Ճանապարհային ոստիկանությանը՝ խնդրելով այդ հատվածում արագաչափեր տեղադրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ