News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հրազդան գետով Սեւանից ոռոգման համար ստացվող ջուրը չափից շատ մամուռ եւ կեղտ չի բերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Սեւան-Հրազդան ջրընդունիչ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:

«Ջրի հետ կապված նման խնդիրներ մենք չունենք: Մեզ անհանգստացնում են ոռոգման ցանցում ջրի կորուստները, սակայն ջրի որակի հետ դրանք կապ չունեն: Ջուրը ճահճացած չէ, տիղմի հոտ չկա»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ մանրէաբանական հետազոտություն իրենք կանոնավոր կերպով չեն պահանջում, սակայն անհրաժեշտության դեպքում նման պահանջով դիմում են: «Առայժմ սահմանվածից բարձր մանրէների պարունակությամբ հետազոտություն չունենք»,- ամփոփեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարեցին, որ Սեւանի ջրերի 60%-ն ափամերձ շրջանների ճահճացման պատճառով անպետք է: Բնապահպանների հավաստմամբ, դա ափամերձ մացառուտների մաքրման հարցում Բնապահպանության նախարարարության անփութության հետեւանք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ