News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 20.20-ի սահմաններում Վրաստանում վնասվել է Եվրոպան Հայաստանին միացող մագիստրալային մալուխը, ինչի պատճառով ինտերնետ կապը արտասահմանյան աղբյուրներին խափանվել է։

«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե շնորհիվ պահուստային գծերի ընկերության ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի հանրապետության տարածքում այժմ Յուքոմ ընկերության եւ վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։

Յուքոմն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան։

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ինտերնետի խափանման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ