News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթում հոդվածագիր Մեսրոպ Հարությունյանը գրում է. «Վերջերս ինձ թվում է, թե հիմա ոչ թե 2014թ. է, այլ 1977, ես էլ ժողտնտեսության ինստիտուտի ուսանող եմ, եւ մեզ տարել են հերթական ժողովի, որտեղ կուսակցական ագիտատորների եւ պրոպագանդիստների հետ քննարկվում է ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագիծը։

Մոտավորապես այս տպավորությունն եմ ստանում, երբ կարդում եմ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մարզային այցելությունների մասին հաղորդագրությունները։ Նա իր  թիմով մեկ Գավառի համալսարանում է, մեկ՝ Գյումրիում, մեկ էլ՝ եսիմ որտեղ եւ... այո, այո, համաժողովրդական բուռն քննարկումների պատրանք է ստեղծում, ինչպես հիշատակածս 1997թ.։

Իմ սերնդին հիշացնեմ, իսկ նոր սերնդի համար ներկայացնեմ, թե ինչպես էին ԽՍՀՄ-ում քննարկվում եւ ընդունվում օրենքները։ Ուրեմն, Գերագույն Սովետ ներկայացվող օրենքի նախագծում աշխատանքային խումբը պարտադիր թողնում էր մի քանի շտկելու հարցեր։ Հետո նույն խումբը պատրաստում էր որեւէ դեպուտատ բանվորի, կթվորուհու կամ մտավորականի ելույթի տեքստը՝ օրենքի այս կամ այն բացը շտկելու առաջարկություններով։ Գերագույն Սովետի տվյալ դեպուտատը նիստի ժամանակ ընթերցում էր այդ տեքստը, իսկ հեղինակները հետո ընդունում էին նրա առաջարկությունը եւ կատարում համապատասխան փոփոխությունները։ Ստացվում էր, որ ժողովուրդը մասնակցեց օրենքի կատարելագործմանը։

Հիմա ըստ էության նախկին կուսակցական ֆունկցիոներները նույնն ուզում են անել Հայաստանում։
Հայ սովետ, հայ կյանք, հայ «նոստալժի»...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ