News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը համաշխարհային հանրությանը դիմել է մեծ ուղերձով: Իրավապաշտպանը հայտարարել է Ադրբեջանում 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերի կազմակերպման բոյկոտի արշավը մեկնարկելու մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է Եվրոպական Օլիմպիական կոմիտեին եւ Եվրամիությունում Եվրոպական Օլիմպիական կոմիտեի գրասենյակ: Իր ուղերձում Լ. Յունուսը քննադատում է Եվրաօլիմպիադան ավտորիտար պետությունում անցկացնելու որոշումը, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու դեմոկրատական ազատությունը:

Ուղերձում նմանօրինակության եզրեր են անցկացվում այժմյան Ադրբեջանի եւ հիտլերյան Գերմանիայի ու բրեժնեւյան ԽՍՀՄ-ի միջեւ:

Իրավապաշտպանն իր ուղերձում, բացահայտ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, վկայակոչում է Ադրբեջանում կյանքի նկատմամբ, կտտանքներն արգելող, սեփականության նկատմամբ, մադկանց առեւտրի, արդարացի դատաստանի իրավունքների խախտումները:

Լեյլա Յունուսը մեղադրում է ադրբեջանական կառավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու եւ ազգամիջյան ատելության հրահրելու մեջ:

Նրա խոսքով՝ այժմյան Ադրբեջանը «ողողված է արյունով եւ արցունքներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ