News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստան մտնող ինտերնետային մալուխը կտրված է եղել մի քանի տեղից, որն էլ հիմք է տալիս «Յուքոմ» ընկերությանը մտածելու, որ դիտավորություն է եղել:

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանում ինտերնետն ամբողջությամբ վերականգնվել է դեռ ժամը 03:00-ի սահմաններում:

«Գիշերվա ընթացքում ինտերնետն արդեն վերականգված էր, սակայն քանի որ բաժանորդների քանակը մեծ է, լոկալ խնդիրներ կան, առանձին բաժանորդներ հնարավոր է՝ ինտերնետ չունենան: Այժմ մեր մասնագետները դրանով են զբաղված: Բացի դրանից՝ մալուխն էլ մի քանի կետից է վնասված եղել, դա էլ էր ինքնին արդեն խնդիր: Հիմա փորձում ենք պարզել, թե ինչպես է մի քանի կետից վնասվել: Չենք բացառում, որ դիտավորություն է եղել»,- ասաց նա:

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ ինտերնետային մալուխը սպասարկել է միայն Հայաստանը, իսկ վնասվել է Բագրատաշենի անցակետից քիչ հեռու՝ Վրաստանի տարածքում:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «Յուքոմ» ընկերությանը, հայտնել էր, որ հուլիսի 23-ին ժամը 20.20-ի սահմաններում Վրաստանում վնասվել է Եվրոպան Հայաստանին միացող մագիստրալային մալուխը, ինչի պատճառով ինտերնետ կապը արտասահմանյան աղբյուրներին խափանվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ