Իրաքցի առնվազն 60 բանտարկյալ ե ւ ոստիկան են զոհվել ռազմակայանից Բաղդադի բանտ տեղափոխվելու ժամանակ՝ փամփուշտների եւ ռումբերի կրակահերթի հետեւանքով:
Սպանությունների պատասխանատուների եւ բանտարկյալների ինքնությունը չի ճշտվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բաղդադում տարեսկզբից ի վեր սպանությունների թիվը զգալի ավելացել է: Փորձագետները մտավախություն ունեն, որ 2006-2007թթ. ազգամիջյան պատերազմը կարող է կրկնվել նոր թափով:
Երկրում շարունակվում է սուննի գրոհայինների եւ գերազանցապես շիա մահմեդականներից կազմված կառավարական զորքերի դիմակայությունը: