News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր չորրորդ Ռուսաստանի քաղաքացի համոզված է, որ Ռուսաստանը այլ երկրների քաղաքացիներին վախ է ներշնչում. ընդ որում, երկրի ուժը, քաղաքացիների կարծիքով, բանակի եւ սպառազինության, ինչպես նաեւ նախագահի հեղինակության մեջ է, վկայում են Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարցվածների 1/3-ը (33%) կարծում է, որ Ռուսաստանը օտարերկրացիների մոտ հետաքրքրություն  է առաջացնում, այն դեպքում, երբ յուրաքանչոյւր 4-րդ ռուսաստանցի (24%) կարծում է, որ իրենց երկիրը վախեցնում է այլ պետություններին: Հարցածների 1/5-ի կարծիքով, օտարերկրացիները նախանձում են Ռուսաստանին (հարցվածների 22%) կամ հարգում վերջինիս (21%): Եվ միայն հարցվածների 2%-ն է կարծում, որ այլ պետությունները սիրում են իրենց երկիրը:

Հարցին՝ ի՞նչն է Ռուսաստանին այդչափ ուժեղ դարձնում համաշխարհային հանրության աչքում, հարցվածների շրջանում գերակշռում են բանակ եւ սպառազինություն պատասխանները (31%): Իսկ 15%-ի կարծիքով երկրի հզորությունը պայմանավորված է արտաքին քաղաքականությամբ եւ նախագահի հեղինակությամբ: Մասնակիցների 13%-ը որպես ուժի գրավական՝ թվարկել են ռուսական ոգին, մշակույթը եւ երկրի ավանդույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ