Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հուլիսի 24-ին ընդունել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դենիզ Դուրանին:
ԱՊԱ-ն, վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությունը, հայտնում է, որ քննարկվել են Ադրբեջանի եւ ԿԽՄԿ-ի հարաբերությունները: Կարծիքներ են փոխանակվել համատեղ գործունեության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հումանիտար համագործակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, նախօրեին Բաքվում ԿԽՄԿ-ի գործունեության դեմ ուղղված բողոքի ցույց էր ընթանում: