News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիս 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում հարեւանների՝ Սարգսյանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանի ընտանիքի անդամներին Սարգսյանների բարեկամները փորձում են սադրել եւ կռիվ հրահրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանը։

«Սարգսյանները պրովոկացիոն քայլեր են կատարում։ Ես տեղյակ չեմ եղել, որ Ջունգլի (Գեւորգ Սարգսյանի) քույրը ունի հոգեկան խնդիրներ, բայց երեկ, քանի որ մենք ապրում ենք համատիրության շենքում, նա եկել էր իբր թե համատիրություն։  Նրա նպատակը լիովին ուրիշ էր. ուզում էր մեզ հունից հանել՝ շեշտելով, թե գիտես՝ ես ով եմ, Ջունգլի քույրն եմ։ Մենք կարողացանք հասկանալ եւ զսպել մեզ։ Ասում էր՝ ո՞վ է Մարիետան, որ քցել ա իմ եղբորը կանալները, հեռուստացույցով ցույց են տալիս։ Մենք կարող էինք հունից դուրս գալ, եւ մեր ազնուսպ վիճակից կարող էր ուրիշ բան դառնալ, իսկ ինքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ու դա հաստատող թուղթ ունի, բայց մեզ  համար վատ կլիներ»,- պատմեց տիկին Տանյան։

Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանն էլ պատմեց, որ Բաբկեն Սարգսյանը, որի պատճառով, ըստ Թումանյանների, ծագել է վեճը, նույնպես փորձում է կռիվ է հրահրել. «Ջունգլի հայրը շատ հանգիստ գալիս ա, էս մեր տարածքում ման գալիս, երեխաների դիմացով անցնում ա, ուզում ա, որ մի բան անեն։ Դե երեխա ա, գիտի, որ իր հոր սպանողն ա, հնարավոր է՝ չդիմանա, բայց զգուշացրել ենք, որ ուշադրություն չդարձնեն»։

Տիկին Մարիետայի խոսքով՝Սարգսյանները հայտարարել են, որ «իրենք հովանավորներ ունեն» եւ կկարողանան պատասխանատվությունից խուսափել։

«Իրենք անուններ չեն նշել, բայց հաթաթա են մեզ տալիս։ Ասում են՝ նենց հովանավոր ունենք, որը Հայաստանում համար առաջին կամ երկրորդ մարդն ա»։

NEWS.am-ի հարցին՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ Բաբկեն Սարգսյանը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվելի մտերիմներից է, սպանված ազատամարտիկի քույրը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ։ Մենք չեն հավատում, որ նման բան կարող է լինել, որովհետեւ իրենք թափթփուկ են՝ բանդիտների ոհմակ։ Էդ ոչնչությունն ո՞վ ա, որ գեներալ Մանվելի թայֆից լինի»։

Մարիետե Թումանյանի  տեղեկություններով, Բաբկեն Սարգսյանը երկրապահ է, բայց դեպքից հետո ԵԿՄ-ն հրաժարվել է նրան բնութագիր տալ. «Ասել են՝ գնա քո ճանապարհով, թուղթ չեն տվել»։

Վարդան Թումանյանի կինը պատմեց, որ իր դուստրը՝ 22-ամյա Վիկտորյան, հոր դաժան ծեծը, ապա մահը տեսնելուց հետ հոգեբանական խնդիրներ ունի։

«Առողջական բավականին խորը խնդիրներ ունի, խնդիր ունի նյարդերի հետ, պետք է բուժվի», - ասաց Տանյա Մելքումյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը , սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ հուլիսի 13-ին հարեւաների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն է առաջացել շախմատի խաղի ժամանակ։ Երբ Վարդան Թումանյանը տանն է եղել, Բաբկեն Սարգսյանի հարազատները եկել են նրա հետ «զրուցելու», տնից դուրս են հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ 52-ամյա Վարդան Թումանյանը չորս երեխաների հայր էր, տան հիմնական աշխատողն էր, արհեստավոր: Նրա 12-ամյա դուստրը՝ Լիլին տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ