News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի մեկնաբանել արցախյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավեստիյանի դատավճիռը: «Չեմ կարող մեկնաբանություններ կամ գնահատականներ տալ դատական ակտի վերաբերյալ: Ենթադրում եմ, որ գործով նաեւ բողոքարկման մեխանիզմ կլինի: Որպես իրավաբան եւ նախկին դատավոր՝ կսպասեմ վերջնական որոշմանը», - ասաց Մանուկյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ