News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Վալենսիա քաղաքի ղեկավարությունը հայտարարել է նոր նախագծի մեկնարկի մասին: Վալենսիայի ափերի մոտ արհեստական խութ կհայտնվի, որի կառուցմանն արդեն ձեռնամուխ են եղել մասնագետները:

Քաղաքի իշխանությունները կարծում են, որ տարածաշրջանում սեփական խութի հայտնվելը թույլ կտա ոչ միայն նոր զբոսաշրջիկներ  գրավել, այլեւ նպաստել ափային տարածքի վերականգնմանը եւ ծովի հատակի բուսականության պահպանմանը: 

Ըստ քաղաքի իշխանությունների՝ զբոսաշրջիկները կարող են խութի շուրջ լողալ արդեն այս ամառ, փոխանցում է «Տուրսվոդկան»:

Վալենսիան մեծ հռչակ է վայելում ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների շրջանում՝ իր գեղատեսիլ ափերի, ինչպես նաեւ հետաքրքիր պատմության եւ մշակույթի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ