News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երիտասարդը, ով տառապում էր ճարպակալումից, կարողացել է նիհարել, երբ աշխատանքի է ընդունվել արագ սննդի ռեստորանում: Երբ 27-ամյա Քոլին Մուրը Դարեմ կոմսությունից հասել էր 160 կգ քաշի, նա խնդրել է բժիշկներին ստամոքսի շրջանցում կատարել: Ի պատասխան սրան բժիշկները տղային հերթ են կանգնեցրել. սակայն պետք էր երկար սպասել, ուստի Քոլինը որոշել է պարբերական դիետա սկսել:

50 կգ քաշ կորցնելուց հետո նա սկսել է աշխատել «Մաքդոնալդսում»: Ճակատագրի հեգնանքով պարբերաբար արագ սննդին մոտ գտնվելը նպաստել է նիհարելուն, հաղորդում է «Mail Online»-ը:

Քոլինի խնդիրները քաշի հետ սկսվել են 10 տարի առաջ, երբ սկսել են ծաղրել դպրոցում: Ավազակների հարձակումը հանգեցրել է նրան, որ տղան սկսել է տանից հազվադեպ դուրս գալ:

Երբ 2013թ.-ի մայիսին Քոլինի քաշը հասել է 160 կգ-ի, նա դիմել է բժշկի: Նրա հույսերը կապված էին ստամոքսի շրջանցման հետ: Բժիշկները չեն մերժել, սակայն հայտնել են, որ ստիպված կլինի սպասել. Նմանատիպ վիրահատության հերթը բավական երկար էր: Նիհարելու ցանկությունը Մուրին ստիպել է փոխել կյանքն ու դիետայի հետեւել, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Առաջին ամսվա ընթացքում  Մուրը 8 կգ է կորցրել: 2013թ.-ի մայիսից նոյեմբեր նա 50 կգ է կորցրել: Սա նրան վստահություն տվեց եւ սկսելով աշխատանքի որոնումները, նա աշխատանք գտավ Մաքդոնալդսում: Աշխատանքը չի խափանել նրա ծրագրերը մի հաստատությունում, որտեղ նրան շրջապատում էր համբուրգերների եւ տապակած կարտոֆիլի բույրը, վերջնականապես վերացրել են արագ սննդի ձգտումը: Այժմ Մուրը շարունակում է նիհարել: Աշխատանքի ընթացքում նա եւս 12 կգ է կորցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ