News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետազոտողներին հետաքրքրել է ամերիկյան հանրահայտ ուտեստի՝ համբուրգերի բաղադրությունը: Այն պատրաստելու համար ամեն ժամ երկրում ավելի քան 4.000 կով են մորթում: Ամերիկացիները տարեկան շուրջ 5 մլրդ համբուրգեր են ուտում: Այսպիսի ծավալներն անդրադառնում են բուրգերների որակի վրա:

Հետազոտության հիպոթեզն այն է եղել, որ համբուրգերները հիմնականում մսից են բաղկացած: Թեսթավորել են արագ սննդի հանրահայտ 8 ցանցերի բուրգերները: Գնահատվել է դրանցում ջրի քանակությունը, այնուհետեւ մանրադիտակով վերլուծել են հյուսվածքների տեսակները, որոնցից դրանք բաղկացած են եղել: Բացի այդ, համբուրգերում ուղեղային հյուսվածքի առկայության լրացուցիչ թեսթ է անցկացվել:

Համբուրգերները միջինը 50%-ով բաղկացած են եղել ջրից: Ըստ Meddaily-ի, մսի պարունակությունը դրանցում տատանվել է 2.1-ից 14.8%-ի միջեւ: Բացի մսից (կմախքի մկանային հյուսվածքից), բուրգերներում հայտնաբերել են նաեւ արյունատար անոթներ, պերիֆերիկ նյարդեր, ճարպային հյուսվածքներ, բուսական նյութեր, ոսկորներ եւ այլն: Ուղեղային հյուսվածքներ 8 նմուշից ոչ մեկում չեն գտել:

Որոշ համբուրգերներ վարակված են եղել ներբջջային պարազիտներով, սարկոցիստներով: Կենդանիների մոտ առաջացած սարկոցիստոզը փոխանցվում է նաեւ մարդուն: Օրգանիզմի համար դրա անցանկալի հետեւանքներից խուսափելու համար խորհուրդ է տրվում չօգտագործել ոչ բավարար չափով տապակած միս: Այդ պատճառով արյունով սթեյքի սիրահարներին խորհուրդ է տրվում ուտել օրգանական ֆերմաներից բերված միս, որտեղ կովերը սնվում են խոտային արոտավայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ