News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքների շրջանակում կանաչապատման համար նախատեսված տարածքները համալրվում են  նաեւ ծաղկային նոր ու հետաքրքիր ձեւավորումներով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե 2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա:

Մինչ օրս վարչական  շրջաններում արդեն իսկ տեղադրվել է մոտ 80 նման կոմպոզիցիա:

Նշենք նաեւ, որ Երեւանն այս տարի ձեւավորվել է ավելի քան 2 մլն ծաղիկներով, որոնց մի մասը տեղ են գտել կոմպոզիցիաներում:

Մայրաքաղաքի ծաղկապատման հարցում ընդհանուր մոտեցում ցուցաբերելու նպատակով ծաղկապատման եւ մասնավորապես ծաղկային ձեւավորման լուծումները նախապես համաձայնեցվում են Երեւանի գլխավոր դիզայների հետ:

Տպել
Ամենաշատ