News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լրագրության եւ հետազոտությունների միջազգային կենտրոնն Ադրբեջանում քաղաքական ճգնաժամի նախապատրաստման մասին սենսացիոն նյութ է հրապարակել:

Ըստ haqqin.az-ի, խոսքը Վարշավայում գործող ակտիվիստների պատրաստման հատուկ դպրոցի մասին է: Տեղեկության համաձայն, այստեղ նաեւ ադրբեջանցի ակտիվիստներ կան, որոնց պատրաստում են այդ երկրում: Այն դեռեւս 1990-ականների սկզբից գործող «Արեւելյան Եվրոպայի ստուդիան» է:

Յակուբ Կորեյբայի հետաքննությունը բացահայտում է հետախուզական դպրոցի գործունեության առանձնապես հատկանշական ուղղությունները: Դպրոցի ցանցային օպերատիվ կառուցվածքը քողարկվում է մի քանի ակադեմիական, վերլուծական եւ հրատարակչական ստորաբաժանումների ներքո: Հաստատության կենտրոնակայանը Վարշավայի համալսարանում է՝ անկախ ինստիտուտի իրավունքներով, իսկ հիմնադիրներն ընդհատակյա «Համերաշխության» ակտիվիստներն են՝ Անջեյ Անանիչը, Յան Մալիցկին, Թադեուշ Մայդան: Դպրոցը ֆինանսավորվում է անմիջականորեն ԿՀՎ-ի կողմից:

Աղբյուրների համաձայն, «Արեւելյան Եվրոպայի ստուդիա»-ի նախկին ուսանողների վկայությունները հաստատվում են. ժամանակի հիմնական մասն այստեղ տրամադրվում է ոչ թե գիտական աշխատանքին, այլ ուսանողների գաղափարական պատրաստությանը: Դպրոցի շրջանավարտների գլխավոր բնութագրերն են՝ բացարձակ հավատարմությունն ու կարգապահությունը: Այս դպրոցի օգնությամբ լեհական հատուկ ծառայությունները ԱՊՀ երկրների քաղաքացիներին պատրաստում են՝ հետագայում իրենց ծննդավայրերում որպես օպերատիվ աշխատակիցներ օգտագործելու նպատակով:

«Ստուդիա»-ում Ադրբեջանին վերաբերվող հատուկ ծրագիր է մշակվել, որը կոչվում է «Մ.Ա.Ռասուլզադեի եւ Յու.Պիլսուդսկիի անվան կրթաթոշակ»: Այն ստեղծվել է Ադրբեջանի քաղաքացիներին «ուսուցանելու» համար, ովքեր պատրաստ են երկրում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել:

ԱՊՀ երկրների քաղաքացիներին սովորեցնում են, թե ինչպես պետք է իրենց երկրներում ամբողջությամբ ԱՄՆ շահերին համապատասխանող սոցիալ-տնտեսական կարգեր ներդնել: Ներկայում այստեղ արդեն 500 ապագա «բարեփոխիչներ» են պատրաստվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ