News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականների վերջին հետազոտությունները հաստատել են մի բան, ինչի մասին շների բազմաթիվ տերեր վաղուց էին կասկածում: Մարդու չորքոտանի բարեկամներն ունակ են խանդ զգալ, հատկապես, երբ իրենց տերերը սկսում են ուշադրություն դարձնել այլ շների:

«Մեր հետազոտության արդյունքների համաձայն, շները ոչ միայն ցույց են տալիս իրենց խանդը, այլեւ սկսում են միջոցներ փնտրել իրենց տերերի եւ ենթադրյալ մրցակիցների միջեւ կապը խզելու համար»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Կալիֆորնիայի համալսարանից հոգեբանության պրոֆեսոր Քրիստին Հարրիսը:

Հարրիսն ու նրա գործընկերները շների համար հարմարեցրել են մի թեսթ, որը սովորաբար անցկացնում են 6 ամսական փոքրիկների հետ: Հետազոտությանը մասնակցել է 36 շուն: Նրանց տերերին առաջարկել են ավելի շատ ուշադրություն դարձնել փափուկ խաղալիքների, «արհեստական շների»՝ նրանց շոյելով եւ ջերմ խոսքեր ասելով:

Շները հաճախ չար ու ագրեսիվ են դարձել, երբ իրենց տերերը սկսել են հետաքրքրվել խաղալիք շներով: 30% դեպքերում կենդանիները փորձել են շեղել տերերին, 25%-ը սկսել է ագրեսիվ վարք դրսեւորել խրտվիլակի հանդեպ:

Ի դեպ, նման թեսթեր անցկացվել են փոքրիկ երեխաների հետ, եւ հետազոտողները ենթադրում են, որ մարդիկ, շները եւ այլ կենդանիներ խանդում են, երբ ինչ-որ բան սպառնում է իրենց համար արժեք ներկայացնող սոցիալական հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ