News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենախոշոր ավիաշինարարական Airbus ընկերությունը ներկայացրել է ապագա օդանավերի  էկոնոմ դասի նոր նստատեղերի նախագիծ: Ընդ որում, ընկերությունը որոշել է շեղվել ավիաշինարարության համար հարմարավետության ընդհանուր  միտումից եւ ուղեւորի անձնական տարածքն ընդլայնելուց: 

Նոր բազկաթոռներն ավելի շուտ կհիշեցնեն հեծանվի նստատեղ, փոխանցում է Mignews-ը: Ներկայումս այս առաջարկին ծանոթանալ հասցնողները խոսում են նոր նստատեղերի նվազագույն հարմարավետության մասին, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության:

Սակայն տվյալ տարբերակը, հնարավոր է,  իռլանդական բյուջետային Ryanair փոխադրողի առաջարկից ավելի լավն է:  Օդանավերի եկամտաբերությունն ավելացնելու համար՝ ավիաընկերությունն առաջարկել է որոշ ուղեւորների կանգնած փոխադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ