News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 26-ից Արբատը կդառնա Մոսկվայի առաջին փողոցը, որտեղ ծխելն արգելված կլինի, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարությունը:

«Արբատի ողջ հետիոտնային հատվածը հայտարարվել է ծխելուց ազատ գոտի: Դա «Արբատ» շրջանային խորհրդի նախաձեռնությունն է: Նրանք նման գաղափար են առաջ քաշել, որպեսզի հետագայում դրան միանան մայրաքաղաքի այլ թաղամասերը եւ այլ քաղաքներ», — ընդգծել է նախարարության աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ ծխազերծ  գոտու բացման արարողությունը տեղի կունենա Վախթանգովի անվան թատրոնի մոտ, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ծխախոտները խնձորի հետ փոխանակել: Թատրոնի մոտ ապակյա խորանարդ կտեղադրեն, որտեղ կհավաքեն ծխախոտը եւ վրան ջուր կլցնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ