News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քրդերը սատարել են անկախ Քուրդիստան ստեղծելու գաղափարին:

haqqin.az-ը, վկայակոչելով «Rudaw» քրդական տեղեկատվական պորտալը, հաղորդում է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Արբիլ քաղաքում  քրդական համագումարին մասնակցած Կովկասի եւ Արեւելյա  Ասիայի քրդական պատվիրակները սատարել են անկախ Քուրդիստանի ստեղծման առաջարկությունը:

Համագումարին Ադրբեջանի քրդական համայնքը ներկայացրել է քուրդ ակտիվիստ Խաժար Շամիլ Ասկերով: Իր ելույթում Ասկերովը ադրբեջանական քրդերի անունից իր աջակցությունն է հայտնել անկախ Քուրդիստանի գաղափարին: Շ.Ասկերովի խոսքով՝ առաջին անգամ քրդերը պատմական հնարավորություն են ստացել իրենց պետությունը ստեղծելու, եւ «մենք չենք կարող այն կորցնել», - ասվում է ելույթի տեքստում:

Համագումարին հանդես է եկել Ադրբեջանից մեկ այլ քուրդ ակտիվիստ Աբրահիմը. «Աշխարհի բոլոր քրդերը պետք է միավորվեն անկախ Քուրդիստանի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ