News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը, մենակ չի եղել, նրա հետ մի տղա էլ է եղել, որին այսօր թաքցնում են (ֆոտոշարք): Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վենիսաժի» կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը:

«Գոռի հետ մի տղա էլ ա եղել, իմ տղան զրուցել է Գոռի հետի տղայի հետ: Ու՞ր ա էդ Գոռի հետի տղան, ո՞նց թաքցրեցին: Իմ տղան Գոռի հետ չի էլ զրուցել, զրուցել է մեկ ուրիշ տղայի հետ, իրանք իրար հետ նորմալ խոսել են, չեն էլ վիճել: Հետո Գոռը եկել ա, մեքենայի դուռ բացել ու կրակել: Թե ինչից է սկսվել, ու ինքն ու Ներսեսը ինչ են խոսել, իմ տղան տեղյակ չէ դրանից»,- պատմեց տիկին Լիան:

Տիկին Լիայի կարծիքով, գործով կասկածյալներ՝ Գոռ Առաքելյանը եւ Ներսես Մելքոնյանը միավորվել են եւ գործում են իր տղայի դեմ. «Հատուկ տարել են, որ իմ տղու գլխին սարքեն: Իմ երեխեն տուժող է, տուժողի գլխին սարքում են, հատուկ Յուվեցի Կարոյի կատարած գործն է: Միացել են իրար, գործում են, ասում են՝ մենք երկուսս փող ունենք, դուք չունեք, ուրեմն քո տղան պիտի գնա նստի»:

Հարցին, թե արդյոք Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը ընկերներ չեն, Լիա Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, ծանոթներ են, ի՞նչ ընկեր, ծախվող մարդը, որը նստեց, գնաց, փախավ, իմ երեխուն թողեց արնաքամ, ի՞նչ ընկերոջ մասին է խոսքը: Դավաճանները ընկերներ չեն լինում, նա միացել է նրան ու  դավաճանում են իմ երեխուն»:

Տիկին Լիայի խոսքով, իրենց հետապնդում են. «Զգում ենք, որ մեզ հետապնդում են, հետեւում են մեր քայլերին»:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ 2014 թ.-ի մայիսի 17-ին «Վերնիսաժի» ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Առաքելյանի եւ Ռուսաստանից նոր վերադարձած Վալերի Հովհաննիսյանի ու նրա ընկերոջ՝ Ներսես Մելքոնյանի միջեւ։ Գոռ Առաքելյանն անկանոն կրակ է բացել, ինչի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, պատահական 3 անցորդ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը կալանավորված են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ