News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ի վաղ առավոտյան ականի պայթյունից մահացած Արամ Խլղաթյանը Արմավիրի քաղաքապետի 8 տարվա վարորդն էր, որսի մշտական ուղեկիցը: Այս մասին NEWS.am-ին ասացին Արմավիրի բնակիչները: Նրանց խոսքով՝ Արամ Խլղաթյանը 3 երեխա ունի, ամենափոքրը՝ որդին, 10 տարեկան է: 

«Շատ ափսոս, բոլորս ցնցված ենք: Արտակարգ մարդ էր»,-ասաց արմավիրցիներից մեկը:

Բնակիչները պատմեցին, որ Արամ Խլղաթյանը քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ էր աշխատում նրա քաղաքապետ ընտրվելու օրվանից՝ արդեն 8 տարի: 

Արմավիրցիները պատմեցին նաեւ, որ քաղաքապետը հաճախ է գնում որսի, հիմնականում Գյումրի եւ ԼՂՀ: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքի օրը Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղ հենց որսի էր գնացել, ինչպես միշտ՝ նույն խմբով:

Հիշեցնենք, որ Գառնիկ Ավետիսյանին պատկանող «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում՝ճանապարհահատվածին, որտեղով սովորաբար վաղազինցիներն անցնում են: Պայթյունի հետեւանքով Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ԼՂՀ բնակիչ Արթուր Բաղդասարյանը եւ մեքենայի սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ