News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գետք համայնքում սպանված Հարություն Գրիգորյանի սպանության առնչությամբ ԲՀԿ-ում որեւէ վարկած չկա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝  Հարություն Գրիգորյանի սպանությունը։

Ըստ Ն. Զոհրաբյանի՝ սպանվածը ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է, ով կուսակցության  Գյումրիի  տարածքային պատասխանատուներից մեկն եւ Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտորը։ «Ցավում ենք տեղի ունեցածի համար։ Քիչ առաջ խոսեցի Վարդեւան Գրիգորյանի հետ, ով նշեց, որ իր եղբայրը որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, թշնամիներ չի ունեցել, եւ իրենց համար այս պահին որեւէ վարկած առաջ քաշելը դժվար է։ Եկեք այդ գործը թողնենք ոստիկաններին»։

Պատգամավորը նաեւ հույս հայտնեց, որ հանցագործությունը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն. «Եկեք չշտապենք գնահատական տալ եւ ինչ-ինչ վարկածներ առաջ քաշել, հատկապես, որ ընտանիքը եւս դժվարանում է վարկածներ ներկայացնել, նշելով, որ Հարություն Գրիգորյանը զուսպ եւ հավասարակշռված անձնավորություն էր եւ որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ չուներ։ Սպասենք Ոստիկանության պարզաբանումներին».   

Ն. Զոհրաբյանը նաեւ նշեց, որ չունի տեղեկատվություն Հ. Գրիգորյանին է պատկանում Ջաջուռի ածխահանքը։

Նշենք, որ հուլիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմանում,  Շիրակի մարզի Գետք համայնքի  չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝  Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի վայր մեկնած  օպերատիվ-քննչական խումբը գտել է տղամարդու դիակ, զննվել է տեղանքը, ապա՝ ավտոմեքենան, կատարվել են հատուկ քննչական գործողություններ։ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ