News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝  Հարություն Գրիգորյանը, որի դին գտել են այսօր՝ հուլիսի 24-ին, Գետք համայնքի  չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում, ընդամենը 2-3 ամիս առաջ էր վերադարձել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը մտերիմ է Գրիգորյան եղբայրների հետ:

«Մանրամասներ տեղյակ չեմ, շատ ցավալի, անակնկալ լուր էր: Այս րոպեին ոչ ոք ոչինչ չի կարող հստակ ասել: Մարմինը գտել են քաղաքից դուրս: Նա Գյումրիում չէր դրսում էր: 3 ամիս առաջ է վերադարձել Հայաստան: Այս պահին որեւիցե հստակ բան ասել չեմ կարող: Ճիշտ չի նաեւ փորձել եզրահանգումներ անել»,-ասաց Ավետիսյանը:

Հարցին, թե գուցե բիզնես շահերի բախման արդյունքում է տեղի ունեցել սպանությունը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Գրիգորյան եղբայրները էությամբ այդպիսի մարդիկ չէին, որ թշնամիներ ունենային: Չեմ կարծում, որ լուրջ բիզնեսի խնդիր եղած լինի, չեմ էլ ուզում այդ ուղղությամբ մտածել: Գուցե դա զուտ միջադեպ է եղել, պատահական վեճի արդյունք: Երեւի կպարզվի ամեն բան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմանում, Շիրակի մարզի Գետք համայնքի  չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝  Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն  ահազանգել է համայնքի բնակիչներից մեկը եւ տեղեկացրել, որ ինչ-որ անհայտ ավտոմեքենա երկար ժամանակ է՝  կայանված է ֆերմաներից մեկի տարածքում:

«Ինձ որ զանգեցին, ես արագ հասա ֆերմայի մոտ ու տեսա սպիտակ գույնի «Ֆորդ» մակնիշի մեքենան։ Մոտեցա, տեսա, որ մահացած մարդ կա ու հրազենային վնասվածք ուներ: Ես շատ վախեցա ու արագ ոստիկանություն կանչեցի», - պատմել է գյուղապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ